Մեր մասին

Գյումրի հացատունը հիմնադրվել է 2003 թվականին Գյումրի քաղաքում: Գտնվում է Խաղաղության օղակ 1 հասցեում:

 

Տասը տարիների փորձը խոսում է մեր հացատան որակի և հարմարավետություն մասին:Այս տարի մենք ունենք նոր բացօդյա սրահ, որտեղ հաճելի է գտնվել ամռանը և ճաշակել մեր խոհարարների կողմից ստեղծված ուտեստները, իսկ արագ և հաճելի սպասարկոումը կրկին կբերի Ձեզ մեզ մոտ:

Ձեզ ուղակի կհիացնի մեր Փոքրիկ Իտալիա բաժինը իր նոր և համեղ տեսականիով:

Իհարկե բազմազան պիցցաներ, ձկով խորտիկներ, լահմաջո պատրաստված հատուկ բաղադրատոմսով, խաչապուրիներ՝ Աջարական, Մերգելյան, Իմերիտական, կարկանդաների տեսականի, խավարտներ, ըմպելիքի տեսականի:

Լավ ճաշելուց հետո, հաճելի է փորձել մեր անուշահամ աղանդերը:

Իհարկե ինչ հացատուն առանց խորովածի: Խորոված , գրիլ, քյաբաբի տեսականի, ղարսի խորոված, շաուրմայի տեսականի պատրաստված բացառապես տեղական բարձրորակ մսից:

Այս ամենը համտեսելու համար իհարկե հաճելի է այցելել մեր հացատունը, սակայն պարտադիր չէ, ցանկության դեպքում կարեղ եք պատվիրել և մեր առաքիչները շատ արագ կառաքեն Ձեր բնակարան խնջույքների կամ ուղղակի տանը լավ ճաշելու համար:

Առաքումը գործում է միայն Գյումրի քաղաքի տարածքում, առաքումը մինչև ժամը 23:00:

Մեր ճաշացանկի բազմազանությունը և լավ սպասարկումը դարձել են մեր այցեքարտը:

 

Մենյուում ներկայացված են հայկական, վրացական, իտալական և ուրիշ երկրների ուտեստներ:Մենյուում կան սառը ուտեստներ, տարբեր աղցաններ, տաք խորտիկներ, ապուրներ, բազմազան տաք ուտեստներ, ավանդական հայկական տոլմայի տեսականի: